Աշոտյանի գործով դատավորին ԲԴԽ-ն պատասխանատվության չենթարկեց
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության չենթարկեց։
Դոլմազյանին թույլ տված խախտումների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ Դոլմազյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավորն է։
Արձագանքելով այս որոշմանը՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Դատավոր Աննա Դանիբեկյանին ԲԴԽ-ն չներեց, որովհետև նրա «քաղաքական առաքելությունն» ավարտված է, Դոլմազյանը դեռ «անելիք» ունի:
Նրան այս անգամ «ներեցին», որպեսզի «ջանասիրաբար» կատարի՝ Դավիթ Տոնոյանին ու Արմեն Աշոտյանին խոշտանգելու Փաշինյանի պատվերը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները