Արարատում 38-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխաներին
Օգոստոսի 4-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan. com-ը գրում է՝ ժամը 17:00-ի սահմաններւոմ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վազգեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել հեծանիվ վարելիս նույն գյուղի բնակիչներ 14-ամյա Արսեն Ս.-ին և նշված հեծանիվի հետնամասում նստած 8-ամյա Ռուբեն Խ-ին:
Վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին