«Արևմտյան Ադրբեջան» ծրագրի նպատակը՝ Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է․ Գառնիկ Դավթյան
«Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ծածուկ գործունեությունն սկսվել է 2019թ․-ից։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ ներկաների հետ խոսելով «Արևմտյան Ադրբեջան. տանկերով կամ առանց տանկերի Երևանը գրավելու հատուկ ծրագիրը» թեմայից։
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանն» ինքին կեղծիք է, պետական քարոզչական հերթական դրսևորումներից։
«2021 թվականին Ալիևի հայտարարությունից հետո «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցը սկսեց ավելի ակտիվ գործել։ Սա հնչում է հետևյալ կերպ․ «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Փաստացի սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքական և արտաքին հարաբերությունների ծրագրավորված պլանը, որի նպատակն է՝ Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելը»,- ասաց ադրբեջանագետը։
Խոսելով Ադրբեջանի տեսլականներից, Դավթյանն առանձնացրեց հետևյալը․ «Խոսվում է, որ իրենք չեն վստահում Հայաստանի իշխանություններին և, որպեսզի արևմտյան ադրբեջանցիների(որը պատմական կեղծիք է և գոյություն չունեցող եզրույթ) անվտանգությունն ապահովի Հայաստանում, ցանկանում են միջազգային մանդատ, որը կապահովի իրենց անվտանգությունը Հայաստանի տարածքում։ Խոսվում է նաև, որ ադրբեջանցիները Հայաստանում բնակվելիս պետք է ունենան անկախ հաղորդակցություն, կախված չլինեն Հայաստանից »,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե չեն վախենում ժողովրդից, թող ցույց տան,թե ինչպես են այցելել Բերքաբեր․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
- Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության գործով հայցադիմումն ուղարկվել է դատարան․ Բագրատ Սրբազան
- Մենք թուրք-ադրբեջանական մի ամբողջ համակարգի դեմ ենք կռիվ տալիս․ Վահագն Չախալյան