Բաբկեն Պիպոյան. Հետաքրքիր է նոր նախարարին անհանգստացնու՞մ է կարմրուկի այս պատկերը
«Քովիդ էր. իրավիճակը՝ լարված: Հանրությունը քննարկում էր, որ համաճարակի կառավարման հետ խնդիրներ ունենք: Այդ ժամանակ նախարար աշխատող Արսեն Թորոսյանն ասում էր. «նոր համաճարակ է՝ բոլորին անծանոթ: Կարմրուկ լիներ կամ այլ՝ բոլորին հայտնի վիրուս, արագ կկարգավորվեր»»,-գրում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա ընդգծում է՝ և ահա, տարիներ անց, պարզվում է, որ կարմրուկն էլ պատշաճ չի կառավարվում: 2023-ի մարտից ամբողջ տարվա ընթացքում արձանագրվեց 545 դեպք:
«Եվ ահա պարզվում է, որ դեպքերը չեն նվազում և միայն հունվարից մինչև այսօր արդեն արձանագրվել է 543 դեպք: Հետաքրքիր է նոր նախարարին անհանգստացնու՞մ է այս պատկերը:
Պակաս հետաքրքիր չէր լինի նաև իմանալ՝ կարմրուկն էլ նոր նախարարի համա՞ր է նոր հիվանդություն: Եթե այո՝ հին նախարարը նորին կարող է ծանոթացնել: Ասում էր՝ ինքը ծանոթ է:
Հ.Գ. Չհասկանալը մի այիբ է, չհասկանալը, որ չես հասկանում՝ մի քանի, ու արդեն՝ վտանգավոր...»,-գրում է Պիպոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում՝ կարմրուկի 12 նոր դեպք
- ԱՆ. Ամառն առանց կարմրուկի
- Ահազանգ. Թոքաբանության ազգային կենտրոնում կարմրուկի բռնկում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան