Գազայի դպրոցներին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Գազայի արևմուտքում գտնվող երկու դպրոցների վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 30-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարներին։
Ավելի վաղ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել էր 25 զոհի մասին։
«Իսրայելական ուժերը ռմբակոծել են ևս երկու դպրոց Գազա քաղաքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 30 տեղահանված պաղեստինցի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարներին, զոհվածների ու վիրավորների մոտ 80%-ը երեխաներ են։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամներին, որոնք իրենց հրամանատարական կենտրոնները հիմնել են Գազայի հատվածի երկու դպրոցներում։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ դպրոցներն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի «Ալ-Ֆուրկան» գումարտակի կողմից՝ որպես իր անդամների ապաստան և հրամանատարական կենտրոններ, որոնք օգտագործվում էին Իսրայելի ԶՈԻ-ի դեմ հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
- Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 32 705-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան