Առաջարկել էի ռադիոակտիվ թափոնների հարցը քննարկել ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հետ. Էդվարդ Արզումանյան
2030 թվականից հետո տարածաշրջանում ինչպիսի՞ն կլինի էլեկտրաէներգիայի պահանջարկը, Մեծամորի ատոմակայանի փակելուց հետո, մեզ արդյո՞ք պետք է նոր ատամային բլոկ կառուցել։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքն է հայտնել էներգետիկ փորձագետ, Հայաստանի էներգետիկայի նախարարի նախկին տեղակալ Էդվարդ Արզումանյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի մի մասը՝ ստորև.
▪Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է գնար Մոսկվա՝ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հետ բանակցությունների։ Ես նամակ գրեցի, ասացի՝ պարո՛ն փոխվարչապետ սկզբից ռուսների հետ, այնուհետև ադրբեջանի փոխվաչապետի հետ խոսեք, որ այդ երկաթգիծը բացվի, որպեսզի մենք կարողանանք կուտակված մեծ քանակությամբ ատոմային վառելիքի կասետները, թափոնները բարձենք տանենք, թե չէ արդեն տեղ չկա պահեստավորելու, համ էլ վտանգավոր է։ Իմ նամակին այպես էլ պատասխան չստացա։
▪Նոր համակարգում, նոր ատոմային բլոկներ կառուցելու համար, մենք պետք է տեսնենք, թե 2030-35 թթ-ին մեր տարածաշրջանում էներգետիկ բավարարվածության ինչպիսի աստիճան է լինելու։ Արդյուք պետք է, որ մենք այսօր ավելի մեծ հզրության ատոմային բլոկ կառուցենք, որպեսզի մեզ բավարարելուց բացի նաև կողքի երկրներին բավարարի։
▪Ինչքան ուսումնասիրել եմ էներգետիկ բավարարվածության մակարդակը՝ նախկինում, հիմա և ապագայում, եկել եմ այն եզրակացության, որ տարածաշրջանում՝ և՛ հյուսիսում, և՛ արևմուտքում՝ Թուրքիան, և՛ արևելքում՝ Ադրբեջանը և Հարավում՝ Իրանը 2030 թվականից հետո այլևս ոչ մի անհրաժեշտություն չեն ունենա Հայաստանից էլեկտրաէներգիա վերցնելու համար։
▪2030 թվականից հետո, երբ մեր հարևանները իրենց նոր էներգետիկ հզորությունները կտեղադրեն, կաշխատացնեն, որպես էլեկտրաէներգիայի արտահանող Հայաստանի մասին այլևս կմոռանան։ Հայաստանում մենք պետք է միայն մտածենք, որ եթե մենք 2036 թվականին, եթե ոչ շուտ, ստիպված չենք լինի դադարեցնել մեր ատոմակայանի աշխատանքը, էլեկտրաէներգիայի սպառման ինչպիսի պահանջմունք կունենանք։
▪Ես գտնում եմ, որ երբ մենք 2036 թվականին դադարեցնենք Մեծամորի ատոմակայանի աշխատանքը, ապա մեզ մոտ դրանից հետո նոր ատոմային բլոկի անհրաժեշտություն չի լինի։ Որպես ոլորտի երկար տարիների աշխատող, ես մասնակցել եմ Իրանում Բուշերի, Չինաստանում 3 ատոմակայանների կառուցմանը, գիտեմ, թե ինչ է նշանակում ատոմային էներգիան, ատոմային բլոկը, այնտեղ ինչպիսի վտանգի հավանականություններ կան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարությո՞ւնը, որ սխալ է ղեկավարում, սխալ որոշումներ ընդունում, նոր ատոմային բլոկով էլ 0-ի վրա է. Էդվարդ Արզումանյան
- Միջազգային նորմերով Հայաստանում 500-600 ՄԳ/Վ-ից բարձր հզորությամբ ատոմային կայանի կառուցման իրավունք չունենք. Էդվարդ Արզումանյան
- Այ դրա համար էլ Լիխաչևը Հայաստանին ասում է՝ ինչո՞ւ եք սուս մնացել. Էդվարդ Արզումանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան