Կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 2-ից
Ինչպես Միասնական սոցիալական ծառայությունը նախապես տեղեկացրել էր՝ այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 2-ից․ նշված ժամկետում անհրաժեշտ գումարը փոխանցվել է գործընկեր բանկերին։
«ՄՍԾ-ի կողմից յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակ սովորաբար վճարվում է տվյալ ամսվա առաջին 3 աշխատանքային օրերի ընթացքում, ինչպես արվել է նաև այս ամիս։
Սա հարկ եմ համարում կրկին հիշեցնել՝ ելնելով նրանից, որ մամուլում տեղ է գտել հրապարակում՝ վերնագրված «Թոշակառուները զայրացած են՝ «քվե մուրալը» գիտեն՝ թոշակը ժամանակին վճարելը՝ ոչ»։
Ինչպես վերևում նշել եմ՝ վճարումը ժամանակին ՄՍԾ կողմից կատարվել է, բայց, այնուամենայնիվ, եթե լինում են անհատական դեպքեր, խնդրում եմ կոնկրետ դեպքով համագործակցել ինձ հետ, կփորձենք օգտակար լինել»,-գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնա Զառա Մանուչարյանը։