Ն. Կարապետյան. Հինգ տարի առաջ Փաշինյանն Արցախում բեմադրեց Ադրբեջանի համար հիմք
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է.
«5 տարի առաջ, 2019թ.-ի օգոստոսի 5-ին, Արցախի Հանրապետության Վերածնունդի հրապարակում Նիկոլը բացականչեց «Արցախը Հայաստան է և վերջ»: Ադրբեջանը սկսեց պատրաստվել պատերազմի, իսկ ադրբեջանցիները աշխարհը ողողեցին «Ղարաբաղը Ադրբեջան է!» պաստառներով:
2024թ. հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների վրա 30-ից ավել նռնակ կիրառելուց հետո Նիկոլը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ դեռ 2018թ.-ին պիտի ասեր, որ Արցախը Ադրբեջանին է անցնելու…
Այսինքն ստացվում է, որ Արցախում նա բեմադրեց Ադրբեջանի համար հիմք՝ բանակցություններից հրաժարվելու և բռնի ուժով, պատերազմով Արցախը գրավելու համար»։