Շոյգուն մեկնել է Իրան
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Իրան։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Թեհրանում նա բանակցություններ կվարի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ Բացի այդ, Շոյգուն կհանդիպի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանին։
Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ անվտանգության ոլորտից մինչև առևտրատնտեսական նախագծեր, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան