Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորակը
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին, ժամը 07:14-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1951 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։
Փրկարարները ուղևոր Վ. Շ․-ին (ծնված 1962 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից, բարձրացրել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: