Չորսամյա տղան կոմայի մեջ է ընկել թմրանյութով բուլկին ուտելուց հետո
Նիժնի Նովգորոդում պարզվում են թմրամիջոցով երեխայի թունավորման հանգամանքները, որը եղել է հացաբուլկեղենի մեջ։ Այդ մասին հայտնում է News NN պորտալը։
Նախնական տեղեկություններով՝ չորսամյա տղայի հայրը ընկերոջ խնդրանքով պետք է քննչական մեկուսարան ծանրոց տար։ Հանձնուկը հավաքել է կալանավորի ծանոթուհին, որի մեջ եղել է հացաբուլկեղեն և այլ ապրանքներ։
Տղամարդը փաթեթը տուն է բերել և նրա չորսամյա որդին կերել է բուլկին, որից հետո տղան վատացել է։ Երեխան հոսպիտալացվել է և ընկել կոմայի մեջ։
Երեխայի մեզի մեջ նախնական տվյալներով մեթադոն է հայտնաբերվել։ Երեխայի հայրն ու մայրը կալանավորվել են։ Հայտնի է, որ նրանք դատապարտված են եղել միգրանտների ֆիկտիվ գրանցման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանոնները խախտելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
- Մոսկվայի մարզում թմրանյութերի արտադրության համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիներից կազմված խումբ
- Սնունդ բաժանող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ