Արթուր Դավթյանին գերազանցած ֆիլիպինցուն խոստացել են մինչև կյանքի վերջ ապահովել հավի պաշարով և բնակարան
Ֆիլիպինցի գործարարները մարմնամարզիկ Կառլոս Յուլոյին նվերներ են խոստացել 2024 թվականի оլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճելու համար։ Այդ մասին գրում է «ՄԻՐ- 24»-ը։
Մարզիկը ձեռներեցներից կստանա երկու սենյականոց բնակարան և նրան մինչև կյանքի վերջ կտրամադրվի եփած պանրով մակարոնեղեն և հավի պաշար։ Նա նաև կստանա լուսարձակների անվճար հավաքածու, անվճար ֆոտոսեսիայի հնարավորություն և հեռախոսի պատյանների անսպառ մատակարարում:
Ըստ The Guardian-ի, բժիշկը խոստացել է մարզիկի 45 տարին լրանալուց հետո անվճար խորհրդատվություններ և պրոցեդուրաներ կատարել։ Բացի այդ, Յուլոն կարող է 10 միլիոն ֆունտ ստեռլինգի գործարք կնքել՝ կոսմետիկ կլինիկայի ապրանքանիշի դեսպան դառնալու համար։
Կառլոս Յուլոն Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին տեղն է գրավել հատակի վարժությունում և հենացատկում: Նա դարձել է օլիմպիական խաղերի Ֆիլիպիններից առաջին տղամարդ չեմպիոնը։
Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության մրցաձևի, հենացատկում արծաթե մեդալ է նվաճել։ Նրա արդյունքը 14,966 միավոր էր։ 31-ամյա Դավթյանը Հայաստանին առաջին մեդալը բերեց 2024 թվականի Օլիմպիական խաղերում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը
- Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն. Արթուր Դավթյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին