Բանգլադեշի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան երկրում տեղի ունեցաող անկարգությունների ֆոնին հրաժարականէ ներկայացրել ու լքել երկիիրը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական News18 հեռուստաընկերությանը։
«Հասինան հրաժարական է տվել։ Նա կարող է լքել երկիրն ու գնալ Ֆինլանդիա»,-նշել է հեռուստաընկերությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հասինան ու նրա քույրը հեռացել են կեցավայրից ու տեղափոխվել առավել անվտանգ վայր։ Այդ ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները պաշարել էին նրա նստավայրը։
Բողոքի ակցիաներն ու ցույցերը մեկնարկել են Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ու երկրի ողջ տարածքում, երբ կիրակի օրը «Խտրականության դեմ ուսանողական շարժում» կազմակերպությունը հայտարարել է իշխանությունների հետ չհամագործակցելու տևական ակցիաների մեկնարկի մասին։
Հակակառավարական դիրքորոշում ունեցող ուսանողների հետ բախումները բերել են երկում անկարգությունների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան