Բանգլադեշում անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն 300 մարդ
Բանգլադեշում անկարգությունների ալիքի հետևանքով զոհվել է առնվազն 300 մարդ, այդ թվում՝ 94-ը՝ կիրակի օրը։ Լուրը հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, բժիշկներին և իշխանություններին։
Տեղական Daily Star թերթն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի օրը Բանգլադեշում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի, այդ թվում՝ 14 ոստիկանի:
«Բանգլադեշում բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 300-ի այն բանից հետո, երբ կիրակի՝ վերջին շաբաթների հակակառավարական ցույցերի ամենամահաբեր օրը 94 մարդ սպանվեց», -նշում է գործակալությունը:
Բողոքի ցույցերը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում և ամբողջ երկրում սկսվել են ՝ կիրակի օրը «Ընդդեմ խտրականության» ուսանողական շարժման կողմից իշխանությունների հետ մի քանի օր տևած «չհամագործակցելու» հայտարարությունից հետո:
Բախումները հակակառավարական կողմնորոշում ունեցող ուսանողների, ոստիկանության և կառավարության կողմնակիցների միջև վերաճել են անկարգությունների:
Հարակից հրապարակումներ`
- Բանգլադեշում բողոքի ակցիաները կարող են ջինսերի համաշխարհային դեֆիցիտ առաջացնել
- Բանգլադեշում հանրաքվեին չմասնակցելու համար 5 հազար դրամ բաժանելու մասին ահազանգին դատախազությունում ծանոթ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան