Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի հերթական զորավարժությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները Ռուսգվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսգվարդիայի մամուլի ծառայությունը։
«2024 թվականի օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավարությամբ Նովոսիբիրսկի մարզում, գերատեսչության ուսումնական կենտրոնի բազայի վրա, տեղի կունենա «Կոբալտ-2024» զորավարժությունների բացումը՝ հրամանատարության և ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վերահսկման ստորաբաժանումները և հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։ Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 16-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն դրանցով հետաքրքրված երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ըստ մամուլի ծառայության, երեք օրվա ընթացքում զորավարժությունների մասնակիցները կիրականացնեն փորձի փոխանակում և կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները։ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մաս կազմող ստորաբաժանումները գործնական հմտություններ կստանան անօրինական զինված խմբավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների մասով։ Օգտագործելով ավիացիա և անօդաչու թռչող սարքեր՝ հատուկ ջոկատայինները կփորձեն գրոհել շենքերը և մեքենաները, ազատել պատանդներին և վնասազերծել գրոհայիններին։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման հարցը համաձայնեցված է. Վասիլև
- ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչն ուժեղացնելու ծրագրեր չկան. Իմանգալի Տասմագամբետով
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվրասիական անվտանգության խորհրդաժողովը կարող է այլընտրանք դառնալ Մյունխենին
- Լավրով. Նախարարների խորհրդում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել