Արսեն Բաբայան. Հույս ունեմ՝ Արման Երիցյանի գործով իրական մեղավորները կենթարկվեն պատասխանատվության
Փաստաբան Արսեն Բաբայանը, արձագանքելով արցախցի Արման Երիցյանին պարեկների կողմից բռնության ենթարկելուն, ապա ձերբակալելուն, գրում է.
«Տեղեկացա, որ փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը, ում նկատմամբ բռնություն էր գործադրվել պարեկային ծառայողների կողմից՝ դատարանի որոշմամբ չի կալանավորվել: Դատարանը (Ն. Բաղդասարյան) մերժել է քննչականի միջնորդությունը:
Շատ ուրախ եմ Արամ Երիցյանի գրանցած այս նախնական հաղթանակի համար: Հույս եմ հայտնում, որ իրավասու մարմինները չեն մերժի իրենց առաքելությունն ու իրական մեղավորները կենթարկվեն անհրաժեշտ պատասխանատվության»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Երիցյանի կալանվորման հարցի քննությունը նշանակվել է վաղը
- Արցախցի փաստաբան. Այսօր նախաքննական մարմինը դիմելու է դատարան Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ
- Անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք. ՆԳՆ արձագանքը արցախցի փաստաբանի ահազանգին