Երասխը և Տիգրանաշենը պատրաստ են ադրբեջանական գրոհին, որի ժամկետն ասել էր Արարատ Միրզոյանը. Էդգար Ղազարյան
«Նիկոլ Փաշինայնի մեքենաների շարասյան նման մեկ էլ Ռամզան Քադիրովի շարասյունն է։ Փաշինյանն ունի մոտ 25 մեքենա, յուրաքանչյուրը մի քանի տասնյակ հազար դոլար է, իրեն սպասարկողը 500 հազար դոլար է յուրաքանչյուրը զրահապատ «Լեքսիուսներ»-ը»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նաև տեղեկացրեց , որ Աննա Հակոբյանի համար էլ են նոր «Լեքսիուս» գնել՝ 150 հազար դոլարով։
«Զրահապատ «Լեքսիուս»-ներով ման են գալիս, բայց ասում են՝ «կեցցե հեծանիվը»։ Իրենց ամբողջ կյանքը շռայլություն է, բայց մի հատ հեծանիվ են քշում, ասում են՝ «կեցցե հեծանիվը» և իջնում նստում են «Լեքսիուս»-ը և՝ շրջագայությունների»,- ասաց Ղազարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ռուս սահմանապահներտը դուրս են բերվել ոչ միան «Զվարթնոց»-ի անցակետից, այլև Երասխի տարածքից և Պարույր Սևակ գյուղից։
«Դրանք միակ երաշխիքն էին, որ Տիգրանաշենի և Երասխի ուղղությամբ ադրբեջանցիներն առնվազը զգուշավորություն ցուցաբերեն... Ռուսական ներկայություն այնտեղ այլևս չկա, այն նշանակում է, որ Տիգրանաշենը և Երասխն այլևս պատրաս են թշնամուն հանձնելու համար»,-ասաց Ղազարյանը՝ հիշեցնելով որ Երասխի հարեևանությամբ տեղակայված է Նախիջևանի համազորային բանակի տանկային ստորաբաժանումը, որն ունի մեկ մարտական խնդիր՝ գրոհը Երևանի ուղղությամբ։
Ղազարյանը հիշեցրեց, որ Երասխից Երևան 60 կմ է և ցանկացած զրահապատ մեքենա 60կմ/ժ արագությամբ 1 ժամում կհասնի նորագավիթի խաչմերուկին։
«Երասխը և Տիգրանաշենը պատրաստ են ադրբեջանական գրոհին, որի ժամկետն ասել էր Արարատ Միրզոյանը՝ 2024 թվականի նոյեմբերին»,-ասաց Ղազարյանը, և նկատեց, որ նման վտանգավոր իրավիճակում Նիկոլ Փաշինյնը և բոլոր պետական պատասխանատուները մեկ ամսով արձակուրդ են գնացել։
Հարակից հրապարակումներ`
- Ես այսպես եմ հասկացել այս նկարի խորհուրդը. Էդգար Ղազարյան
- Թե՞ ՀՀ իշխանություններն Ադրբեջանից նման հանձնարարություն դեռ չէին ստացել.Էդգար Ղազարյան
- ՀՀ զինանշանը ներկայացված է աղճատված, մասնատված, ծվեն-ծվեն արված տեսքով. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան