Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը կհանդիպի Instagram-ի ներկայացուցիչների հետ
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպելու է Instagram-ի ներկայացուցիչների հետ՝ կապված Թուրքիայում սոցիալական այդ մեդիա հարթակի արգելափակման հետ։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին հայտարարություն արած նախարար Ուրալօղլուն նշել է. «Մենք հուսով ենք, որ նրանք անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն մեր պահանջները կատարելու համար»
Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վարչությունը Instagram մուտք գործելն արգելափակել է այն բանից հետո, երբ Instagram-ը հեռացրել է Թուրքիայի հաղորդակցության նախարար Ֆահրեթթին Ալթունի ցավակցական ուղերձները ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ: