Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին
Հայաստանը չի նախատեսում մասնակցել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) սեպտեմբերի սկզբին կայանալիք «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում են կազմակերպությունից։
Նշվում է, որ Ղրղզստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ից 15-ը կանցկացվեն ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները:
«Հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի հերթական զորավարժությանը
- ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման հարցը համաձայնեցված է. Վասիլև
- ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչն ուժեղացնելու ծրագրեր չկան. Իմանգալի Տասմագամբետով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան