Հայաստանի դիրքը մեդալակիրների ցանկում
Փարիզի օլիմպիական խաղերում մեդալակիր ունեցող երկրների թիվը հասել է 71 –ի: Առաջին եռյակում են հաջորդաբար ԱՄՆ –ի ՝ 71 / 19 + 26 + 26 /, Չինաստանի ՝ 45 / 19 + 15 + 11 / և Ֆրանսիայի՝ 44 / 12 + 14 + 18 / պատվիրակությունները:
ՀԱՕԿ-ից հայտնում են՝ օգոստոսի 4 –ին Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, հենացատկորդ Արթուր Դավթյանի նվաճած արծաթե մեդալի շնորհիվ մեր երկիրը աղյուսակում 51 –րդն է:
Վաղը մեր մարզիկներից ասպարեզ կելնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։