Մտերիմների անակնկալը Նունե Եսայանի տարեդարձին
Սիրված էստրադային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանն այսօր տոնում է ծննդյան 55-ամյակը։ Մտերիմներն ուղիղ կեսգիշերին անակնկալ են պատրաստել երգչուհու համար՝ դիմավորելով նրան ծաղիկներով, տորթով, շամպայնով, հրավառությամբ, սպիտակ փուչիկներով ու ջութակի հնչյուններով։
Երգչուհու ինսթագրամի էջը ողողված շնորհավորանքներով։
Ի դեպ երգչուհին անոնսել է «Վայ լելե» երգի տեսահոլովակի պրեմիերայի մասին, որը տեղի կունենա այսօր։ «Եթե չլիներ Քրիստինե Պեպելյանը այս տեսահոլովակը չէր լինի»,-ավելի վաղ գրել էր Նունե Եսայանն ու կադրեր հրապարակել տեսահոլովակի նկարահանման ընթացքից։
Ժամը 23-ին երգչուհին ուղիղ եթերում կընդունի երկրպագունրի շնորհավորանքները։