Ուկրաինայում գրանցվել են COVID-ի նոր շտամի առաջին դեպքերը
Ուկրաինայում գրանցվել են FLiRT նոր կորոնավիրուսային շտամի առաջին երեք դեպքերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Ուկրաինայի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Իգոր Կուզինը՝ առողջապահության նախարարության Telegram-ի ալիքում։
«Անցյալ շաբաթ հայտնաբերվել է FLiRT կորոնավիրուսի երեք դեպք՝ երկուսը Կիևում և մեկը Իվանո-Ֆրանկիվսկի մարզում։ Հիվանդացել են երկու կին և 60-ն անց տղամարդ», - մեջբերում է Կուզինը։
Նրա խոսքով՝ նոր շտամն ազդում է թուլացած իմունիտետի վրա, նույնիսկ նախկինում պատվաստված մարդիկ կարող են հիվանդանալ։