Մենք թուրք-ադրբեջանական մի ամբողջ համակարգի դեմ ենք կռիվ տալիս․ Վահագն Չախալյան
«Շատ են քննադատությունները, թե շարժումն այս արեց, այս չարեց, բայց հարցը միայն շարժման անելիքների մեջ չէ։ Մենք աջակցում ենք, սակայն շարժամ կազմակերպիչները չենք։ Գրագետ ձեռագիր եմ տեսնում շարժման կազմակերպիչների գործողություններում։ Վերջին տարիներին եղած տարբեր շարժումների համեմատ «Սրբազան պայքարը» գրագետ կազմակերպվածությամբ հստակ առանձնանում է»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» ՀԿ անդամ, հասարակական գործիչ Վահագն Չախալյանը՝ հավելելով, որ քննադատելն ամենադյուրին գործն է։
Ըստ նրա՝ նախ պետք է հասկանալ, թե ինչ պետք է անի ՀՀ քաղաքացին։
«Շարժումն ինչ էլ անի չի հաջողելու, եթե ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը շարունակեն դիտորդի դերում հանդես գալ և դիվանին նստած քննադատել։ Ժողովուրդն է պահանջատերը և պետք է ասի՝ ուզում է Հայաստանը մնա, թե՝ ոչ, մեր պետականությունը մնա, թե՝ ոչ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ թեև ժողովրդի զգալի մասը դեմ է ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Արցախի հանձնմանը, սակայն պատրաստ չէ կանգնել կարմիր բերետավորների դեմը։
«Այս հրեշներին տապալելը շատ հեշտ կլիներ, եթե որքան դեմք երևում է, այդքանով ավարտվեր։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանով, Նիկոլով, Արարատ Միրզոյանով սկսվեր ու ավարտվեր։ Մենք հասկանում ենք, որ իրենք այստեղ ընդամենը ճակատն են, մենք թուրք-ադրբեջանական մի ամբողջ համակարգի դեմ ենք կռիվ տալիս՝ իր ֆինանսական, տեխնոլոգիական, գիտական և թուրք-ադրբեջանական մի ողջ ցանցի դեմ»,- ասաց նա։
Չախալյանը նաև նշեց, որ շարժումն այունամենայնիվ հաջողություններ գրանցել է։
«Իրենց իշխանության մնալու համար ՀՀ-ն վճարում է իր տարածքներով։ Որքան նրանք երկար են մնալու, այդքան մենք տարածքներ ենք հանձնելու։ Բայց չենք կարող չարձանագրել, որ այս պահին հանձնումը կանգնել, դանդաղել է, սա ևս պայքարի ձեռքբերումներից է»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը