Վրաստանում մեկնաբանել են Լուգարի կենսաբանական լաբորատորիայի ֆինանսավորման հետ կապված իրավիճակը
Թբիլիսիում գտնվող Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնը կշարունակի գործել՝ չնայած ԱՄՆ ֆինանսավորման դադարեցմանը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Նինո Ցիլոսանին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 31-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Վրաստանին ֆինանսական օգնության ծրագիրը՝ երկրում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով։ Նույն պատճառով ԵՄ-ն ավելի վաղ դադարեցրել էր Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը: Վրացական լրատվամիջոցները նշել են, որ Թբիլիսիի Լուգարի լաբորատորիան ԱՄՆ-ից տարեկան ստանում է 10 մլն դոլար, իսկ սառեցված 95 մլն դոլարի մի մասը նախատեսված էր հենց նրա համար։
«Տեղեկություններ կան, որ կասեցված գումարի պատճառով Լուգարի լաբորատորիայում որոշակի հետազոտություններ չեն ֆինանսավորվի, սակայն հանրությանը պետք է տեղեկացվի, որ, իհարկե, Լուգարի լաբորատորիան պատշաճ կերպով կաշխատի և կշարունակի կատարել իր գործառույթը»,-լրագրողներին ասել է Ցիլոսանին ։
Հարակից հրապարակումներ`
- Նման 12 լաբորատորիա գործում է և Հայաստանում. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիայի մասին
- Լուգարի լաբորատորիայում հետազոտում են կորոնավիրուսի գենոմի շտամը