Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են
Օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ երեկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։
Փրկարարները և ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 36 փրկարարական ծառայող, որից 5-ը՝ ջրափրկարար։
Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին