Առաջին ալիքը բացատրում է, ինչու չի հեռարձակել Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը
Առաջին ալիքն իրեն ուղղված քննադատություններից հետո հանդես է եկել պարզաբանմամբ, թե ինչու չի հեռարձակել Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը.
«Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում:
Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու Հայաստանում չհեռարձակվեցին Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցելույթները. ՀԸՖ-ի պարզաբանումը
- Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի ճապոնացի Նաո Կուսական
- Հայտնի է կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը
- Արթուր Ալեքսանյանը ուզբեկ մրցակցին հաղթեց 9։5 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Մալխաս Ամոյանը 8։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին և անցավ ¼ եզրափակիչ
- Փարիզ. Ինչպես են Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը պատրաստվում իրենց մրցելույթներին