Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչների տեսակոնֆերանսին
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մարդու իրավունքների հանձնաժողովի երրորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 9-ին։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը՝ հանձնաժողովի անդամ երկրների ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած աշխատանքային հանդիպման արդյունքներով։
«Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկել ԱՊՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի երրորդ նիստի նախապատրաստման հարցը, որը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 9-ին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովի նախագահ, ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։
«Տեղի է ունեցել կառուցողական երկխոսություն, որի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի երրորդ նիստի օրակարգի նախագիծը, ստեղծված աշխատանքային խմբերի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի աշխատանքների տարեկան հաշվետվության պատրաստման հետ կապված հարցեր և ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 2024-2025 թվականների աշխատանքային պլանի իրականացման առաջընթացը»,-հայտնել են ԱՊՀ գործադիր կոմիտեից։
Հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի շրջանակներում տեղի էր ունեցել ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ արժեն դպրոցական հագուստն ու կոշիկը Հայաստանում ու ԱՊՀ այլ երկրներում
- Ղրղզստանում ձերբակալվել է ԱՊՀ երկրներից մեկում ահաբեկչություն նախապատրաստող անձը
- Անվանական միջին աշխատավարձով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը ԱՊՀ երկրների շարքում
- Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Զաքարյան
- ԱՊՀ երկրների սահմանապահներն առանց Հայաստանի քննարկել են հատուկ գործողություններ իրականացնելու հարցը