Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տան տիրոջը 140 հազար դոլարին համարժեք դրամ են տվել. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սրագսյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը փաստացի կաշառել է տուն, գույք, հող կորցրած կիրանցցիներին
Կիրանց գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տան տիրոջը որպես փոխհատուցում տրվել է 140 հազար դոլարին համարժեք գումար, վագոն-տնակի տիրոջը՝ 50 հազար դոլարին համարժեք գումար։
Սահմանամերձ գյուղերում տների արժեքը սովորաբար չի գերազանցում 20-30 հազար դոլարին համարժեք գումարը։ Նիկոլ Փաշինյանը իրենց տան, գույքի, հողի կորստից դժգոհ Կիրանցի բնակիչներին կաշառել է մեծ գումարներով, որպեսզի նրանք լռեն։ Ընդ որում՝ դա կատարվել է ապօրինի, առանց իրավական հիմքի, գաղտնի կերպով։ Սակայն այդ հողերը միայն Կիրանցի բնակիչներին չեն պատկանում, այլ՝ ՀՀ-ին։ Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է փոխհատուցում ստանալ, այսինքն՝ կաշառք վերցնել։
Նիկոլ Փաշինյանի իշխանության 6 տարիներին պետական աջակցությամբ սահմանամերձ գյուղերում տների կառուցման ծրագիրը չարվեց, այդ ծրագիրը սկսվեց ,երբ սահմանազատման անվան տակ Տավուշում սկսվեց հողերի հանձնումը։
Օրինաչափ է, որ պետական անհատույց աջակցության չափը 16 միլիոն դրամից 21 միլիոն դրամ բարձրացնելու որոշումը վերաբերում է միայն 4 գյուղերին՝ Կիրանցին, Ոսկեպարին, Բաղանիսին և Բերքաբերին, այն գյուղերին որոնց սահմանամերձ տարածքներն անօրինական կերպով հանձնվել են Ադրբեջանին»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
- Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ
- Կիրանցի բնակիչներին պարտադրվում է դիմումներ ստորագրել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան