Ժամավաճառություն է, վստահ եմ՝ այս գործով երեքն էլ արդարացվելու են․ Սերգեյ Հարությունյան
Հերթական դատական նիստն էր, այս փուլում լսում ենք վկաներին։ Այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Այսպիսի գործերի առկայությունը ժամանակ առ ժամանակ նպաստելու է, որպեսզի մարդկանց նկատմամբ խափանման միջոց ընտրվի։ Գերասիմ Վարդանյանը նախկինում յոթ ամիս գտնվել է անազատության մեջ։ Այժմ նորից անազատության մեջ է։ Զարմանալին այն է, որ Ազատություն ռադիոկայանի հետ կապված գործը դառնում է առիթ, որ մարդիկ հայտնվեն անազատության մեջ, երբ 50-ական թվականներին ստեղծվում էր Ազատությունը արդյո՞ք գիտեին, որ շատ քաղբանտարկյալների համար կռիվ տված Ազատությունը ինքը կդառնա առիթ՝ մարդկանց անազատության մեջ հայտնվելու»,- ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ սույն գործով կա երեք մեղադրյալ, որոնք բոլորն էլ դաշնակցական են։
«Վստահ եմ՝ վերջում երեքն էլ արդարացվելու են, բայց լինելու է պրոցես, չարչարանք, ժամավաճառություն»,- ասաց նա։
Գերասիմ Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է զանգվածային անկարգություններին, ինչպես նաև խմբի կազմում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե 100 կյանք ունենայի՝ հարյուր անգամ այս ամենի միջով նորից կանցնեի․ Գերասիմ Վարդանյան
- Գերասիմ Վարդանյանի գործով անցան դռնբաց նիստի. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան