Սա է ՔՊԿ դեմքը Երևանում. Ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ահազանգում է Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի անգործության մասին, ինչի հետևանքով Երևանում աղբի կուտակումներ կան։
«Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը բառացիորեն չի աշխատում, այն պարագայում , երբ 2024 թվականի բյուջեով 8,7 %-ով ավելացել է այդ նույն հիմնարկի պահպանման ծախսերը և այս պահին կազմում է 5,0 միլիարդ դրամ...
Իսկ աղբն ամենուր է։ Մայրաքաղաքի օդի մեջ սավառնում են պոլիէթիլենային տոպրակներ, դե իսկ շինարարական աղբի մասին էլ չպատմեմ, բոլորդ էլ ամեն քայլափոխի տեսնում եք։
Պատասխանատուները մեկնել են հանգստանալու, ո՞նց կարելի է հանդուրժել այս իրավիճակը, ի՞նչ խղճով են աշխատավարձ ու պարգևավճարներ ստանում, երբ չեն կատարում ի պաշտոնե իրենց պարտականությունները։
Երևան, Պուշկինի փողոց, հենց հիմա և Ձորաղբյուր` ամառանոցների սկիզբ, դե իսկ գարշահոտության մասին էլ չխոսեմ...
Սա է ՔՊԿ դեմքը Երևանում»,-գրել է Սոնա Աղեկյանը՝ կցելով լուսանկար ու տեսանյութեր։
Հարակից հրապարակումներ`
- Աղբի փառատոն 2024-ը թեժանում է. Ահազանգ
- Աղբավայր հիշեցնող Երևանի կենտրոնական փողոցներից մեկը. Ահազանգ
- Մայրաքաղաքում ամեն քայլափոխի աղբ է. Ավագանու անդամի ահազանգը