Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար
Իրանի իշխանությունները Հունգարիայի միջոցով Իսրայելին զգուշացրել են հարվածներ հասցնելու մտադրության մասին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին։
«Իրանը հայտնել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա: Աշխարհը պետք է գին պահանջի Իրանից ցանկացած ագրեսիվ գործողության համար»,-ասել է նա:
Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանը Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի միջոցով նախազգուշացում է փոխանցել Թել Ավիվին։ Նա իր հերթին ուղիղ զանգահարել է Կացին և հայտնել, որ այս տեղեկությունը ստացել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ալի Բաղերիից։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգուն մեկնել է Իրան
- Բլինքենը G7-ին հայտնել է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա 24 ժամվա ընթացքում
- ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներն ակնկալում են, որ Իրանը հարված կհասցնի երկուշաբթի օրը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում