Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը կընթանա դռնփակ
Քիչ առաջ՝ ժամը 17:00-ին Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում մեկնարկեց դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը։
Չնայած փաստաբանը հայտարարել էր, որ նիստը լինելու է դռնբաց, դատավորը որոշում կայացրեց նիստը դռնփակ անցկացնելու վերաբեյալ։
«Հիշեցնեմ, որ արդեն գրեթե 2 ամիս է՝ Գերասիմ Վարդանյանը հերթական քրեաքաղաքական շինծու գործով գտնվում է անազատության մեջ:
ՀԳ. Քաղաքական հետապնդումները հեշտացնելու համար խորհրդարանական մեծամասնությանը խորհուրդ կտամ քրեաքաղաքական և քրեաքաղաքական դատավարության օրենսգրքեր ընդունել»,-նշել էր փատաբան Սերգեյ Հարությունյանը։
Մինչ դատավորի կողմից որոշման հրապարակումը Panorama.am-ի լուսանկարիչը հասցրել է 1-2 լուսանկար անել։
«Ես այստեղ երկու տարի առաջ ասացի, եթե մենք գնանք այս ճանապարհով, Արցախը չի լինի։ Հիմա ես ասում եմ, ես չգիտեմ՝ երկու տարի հետո Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ։ Հաջորդ անգամ ինձ որտե՞ղ կդատեն, գուցե Բաքվի բանտում։ Այս ամենն արվում է ինձ լռեցնելու համար, ես կարող եմ ասել, քանի Արցախը ազատ չի, ես չեմ լռելու, ինձ ոչ լռեցնել, ոչ հնազանդեցնել է հնարավոր»,-անցած դատական նիստում հայտարարել էր Գերասիմ Վարդանյանը։
Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է զանգվածային անկարգություններին, ինչպես նաև խմբի կազմում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ.Փաստաբան
- Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը, նաև ՀՅԴ-ն. Փաստաբան