Վրաստանի նախագահը զարմացած է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է բանակին տրվող ֆինանսական օգնությունը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ի պատասխան իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողությունների ամերիկյան կողմի խիստ արձագանքն սպասելի էր, սակայն իր համար անհասկանալի է ԱՄՆ-ի կողմից վրացական բանակի և Լուգարի լաբորատորիայի ֆինանսավորման դադարեցումը։
«Միացյալ Նահանգների խիստ արձագանքը սպասելի էր, չգիտեմ՝ ղեկավարությանը այն զարմացե՞լ է, թե՞ ոչ, երևի պետք է չզարմանային... Ցավում եմ, որպես Վրաստանի նախագահ... Ես միայն հասկանում եմ երկու բան, մնացած ամեն ինչ պետք է ընդունել և շտկել։ Ես չեմ հասկանում մեր բանակի համար նախատեսած բյուջեի սահմանափակումը և չեմ հասկանում Լուգարի լաբորատորիայի ֆինանսավորման կրճատումը, եթե դա իսկապես այդպես է», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Զուրաբիշվիլին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 31-ին հայտարարել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով ԱՄՆ-ը դադարեցնում է Վրաստանին ֆինանսական օգնության հատկացման ծրագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մեկնաբանել են Լուգարի կենսաբանական լաբորատորիայի ֆինանսավորման հետ կապված իրավիճակը
- Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
- Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
- Զուրաբիշվիլիին մեղադրում են դավաճանության համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին