Շոյգու. Ռուսաստանն աջակցում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերին անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ գործընթացներին վերաբերող հարցեր։
Շոյգուն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության հաջող զարգացման փաստը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հանդիպել է Շոյգուին
- Շոյգուն մեկնել է Իրան
- Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է. Տոյվո Կլաար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին