«Ժողովուրդ». Ավանեսյանն ինչքան էլ զայրացած հերքի, միևնույնն է հաշվեքննությամբ հայտնաբերված խնդիրները առ այսօր չեն շտկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բավականին զայրացած կերպով հերքում էր իր հրաժարականի հավանականությունը` այն հավասարեցնելով ինչ-որ կատակլիզմի հետ։
Սակայն, Ավանեսյանը համեստորեն լռում էր մեկ այլ դեպքի` Հաշվեքննիչ պալատի կողմից օրերս արված բացահայտումների մասին, առ այն, որ նախ` 2023 թվականին հաշվեքննությամբ հայտնաբերված խնդիրները առ այսօր չեն շտկվել։
Ավելին` պետպատվերի շրջանակներում առկա է լրջագույն խախտում, այն է` պրոֆիլային, մշտական գործող գնագոյացման հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում չի գործել` չգումարելով ոչ մի նիստ։
Կարծում ենք` լրագրողները իրավունք ունեն գոնե չբացառելու ոլորտը ըստ էության ձախողած նախարարի հավանական հրաժարականը, եթե չասենք, որ ՔՊ-ում քննարկել են նրա իրական հեռացման և հավանական փոխարինողի հարցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին