Ավտովթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ավտովթար է տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհին։
«Օգոստոսի 6-ին, ժամը 18։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Մ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ) և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին և ուղևորներ Ա․ Փ․-ին (ծնված 2010 թ․), Յ․ Փ․-ին (ծնված 2017 թ․), Ա․ Փ․-ին (ծնված 2012 թ․), Ն․ Դ․-ին (ծնված 1975 թ․), Ա․ Դ․-ին (ծնված 1984 թ․) և Հ․ Փ․-ին (ծնված 1982 թ․) տեղի ուժերով տեղափոխել են բժշկական կենտրոն։ Բժիշկներն ուղևորների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդինը՝ կայուն ծանր։
Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան»։
Հարակից հրապարակումներ`
- Մահվան ելքով ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին
- Քուչակ գյուղում տեղի ունեցած ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 37-ամյա ուղևորը գիտակցության չգալով մահացել է