Տնտեսություն 18:41 06/08/2024 Հայաստան

Կարմիրսարի կրային մերգելների հանքավայրի հայտը բացասական եզրակացություն ստացավ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սույն թվականի օգոստոսի 1-ին բացասական եզրակացություն է տվել «Օրդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտին։ Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է․

« 4-րդ հանրային քննարկումն ուղեկցվել է բազմաթիվ մտահոգիչ ելույթներով և դժգոհություններով։ Հանրային քննարկման ընթացքում բարձրացված հարցերը վերաբերել են, մասնավորապես, արդյունահանման աշխատանքների ժամանակ ճանապարհների հնարավոր ծանրաբեռնվածությանը և մեքենաների գերբեռնված լինելուն արդյունահանվող, ինչպես նաև վերամշակվող հումքի սպառման կամ տեղափոխման հետ կապված սոցիալական հնարավոր ազդեցությունների առաջացումով:

Փորձաքննական գործընթացին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի, առողջապահության, ներքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, կադաստրի կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, Արարատի մարզպետարանը։ Բոլոր դիտողությունները, առաջարկությունները, կարծիքները, ներառյալ փորձաքննական գործընթացում ստացված շահագրգիռ հանրության դիմում-բողոքները հաշվի են առնվել փորձաքննական եզրակացությունը կազմելիս։

ՇՄԱԳ հաշվետվությունը բազմաթիվ առաջարկություններով, դիտողություններով և փորձաքննական գործընթացում ստացված կարծիքներով ուղարկվել է «Օրդ» ՍՊԻ-ին՝ լրամշակման, սակայն ընկերության կողմից լրամշակված ՇՄԱԳ հաշվետվությունում առկա են մի շարք թերություններ և անհամապատասխանություններ, այդ թվում՝

1․ «4․2 ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ» բաժնում խախտված հողերի վերականգնման համար նախատեսված գումարը ճիշտ չի ներկայացվել, քանի որ հաշվարկն իրականացնելիս հաշվի չեն առնվել Կառավարության 2021 թ․ օգոստոսի 18-ի «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» N1352-Ն որոշման, ինպես նաև կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման ,այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցը հաստատելու մասին» N1848-Ն որոշման պահանջները։

2․ Հանքի փակման ծրագրում չի ներկայացվել (նաև չի լրամշակվել) օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ինչն Ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-ր մասի 6-րդ կետ բ․ ենթակետի պահանջ է։

3. ՇՄԱԳ-ում չի ներկայացվել հայցվող տարածքի հողերի նպատակային և գործառնական նշանակությունների վերաբերյալ ճշտված տեղեկատվություն, հայցվող տարածքի հողերը պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, բնակավայրերի (այգեգործական) նպատակային նշանակության հողամասեր են՝ համաձայն փորձաքննության գործընթացում կադաստրի կոմիտեի կողմից ստացված կարծիքի։

4․Չի շտկվել անհամապատասխանությունը հայցվող տարածքում մշտադիտարկումների կետերի, դրանց տեղադիրքերի և վայրերի վերաբերյալ՝ «Մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը» աղյուսակով նախատեսված մշտադիտարկումներին համապատասխան, ինչը կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N10 որոշման հավելվածի 9-րդ կետի պահանջ է։

5. Արդյունահանվող հումքի իրացման հետ կապված ՇՄԱԳ-ում եղել է տեղեկատվության անհամապատասխանություն։ Համաձայն հաշվետվության՝ օգտակար հանածոն նախատեսվում է իրացնել տեղում, սակայն հանրային քննարկման ժամանակ պարզվել է, որ նախատեսվում է հանքավայրի հարևանությամբ կառուցել ցեմնետի գործարան և ամբողջ հանքանյութը տեղափոխել այնտեղ: Նշվածի վերաբերյալ բնակիչներից շատերը դժգոհություն հայտնեցին այն հանգամանքով պայմանավորված, որ արդյունահանված, հետագայում նաև վերամշակված հումք տեղափոխող մեքենաներն անցնելու են մի քանի բնակավայրերի տարածքով, առաջացնելով սոցիալական ազդեցություններ, իսկ ՇՄԱԳ հաշվետվությունում այլընտրանքային ճանապարհի կառուցում նախատեսված չէ։

6. ՇՄԱԳ-ում և կից ներկայացվող փաստաթղթերում առկա է եղել անճշտություն՝ հողաբուսաշերտի և բուսական ծածկույթի առկայության կամ բացակայության վերաբերյալ, ՇՄԱԳ-ի տեղեկատվության համաձայն՝ բուն հանքավայրի տարածքը գործնականում զուրկ է բուսական ծածկույթից, հողաբուսական շերտ չի ձևավորվել, սակայն փակման ծրագրի էջ 6-ում նախատեսված է միջոցառում շինարարության և բացահանքի մակաբացման ընթացքում հանված հողաբուսաշերտի պահպանման վերաբերյալ։

7․ Փորձաքննության գործընթացում ստացվել են կարծիքներ հայցվող տարածքում ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների աճելավայրի/ ապրելավայրի առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից ստացված գրության և շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ վարչության կողմից ստացված կարծիքի համաձայն՝ Արարատի մարզի Կարմիրսարի նշված տարածքը հանդիսանում է մի շարք վտանգված բույսերի և կենդանիների տեսակների աճելավայր/ապրելավայր, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքերում, իսկ նրանց մի մասը՝ բնության պահպանության միջազգային միության (IUCN) գրքում (ընդհանուր առմամբ բույսերի 14, իսկ կենդանիների 16 տեսակներ):  Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտելու նպատակով ՇՄԱԳ փաթեթն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, որտեղից ստացվել են հակասական կարծիքներ։ 2024 թվականի հունիսի 11-ի գրությամբ նշվել է, որ հանքավայրի համար առաջարկվող տարածքում հազվագյուտ, Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների աճի վերաբերյալ տվալները բացակայում են, իսկ հունիսի 19-ի գրությամբ նշվել է, որ ինստիտուտի կողմից տարածքներում կատարվել է բուսաբանական հետազոտություն՝ 18․08․23թ․-23.08.23թ․ընկած ժամանակահատվածում, նույն գրությամբ նշվել է նաև լրացուցիչ բուսաբանական հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ՝ վաղ գարնանը /ապրիլ, մայիս ամիսներին/ ելնելով այդ տարածաշրջանի բույսերի վաղ վեգետացիայի շրջանից։ «Օրդ» ընկերության կողմից նույն ինստիտուտի 2024 թվականի հուլիսի 23-ի գրությամբ փորձաքննության է ներկայացվել տեղեկատվություն առ այն, որ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում Արարատի մարզի Կարմիրի տարածքում հազվագյուտ՝ Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակներ չեն հայտնաբերվել, սակայն Երախ (Բոզ-Բորուն) լեռնաշղթայում աճում է 16 կարմիրգրքային բուսատեսակ, սակայն գրության մեջ չի նշվել հետազոտությունների կատարման ժամանակահատվածը։ Ինստիտուտի կարծիքը չի կարող դիտարկվել հիմնավոր և արժանահավատ, քանի որ բուսատեսակների մի մասի ծաղկումը, պտղաբերման շրջանը մայիս- հունիս ամիսներին է, հետևաբար, օգոստոս ամսին կատարված դիտարկումների ժամանակ վեգետացիոն շրջանի ավարտման հետ կապված, հողում կարող էին պահպանված լինել միայն դրանց արմատային համակարգերը կամ սերմերը։ Նշվածը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը, համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի։

Համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի հոդված 26-ի 1-ին մասի 3)-րդ կետի՝ ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնանատեղիներ, ինչպես նաև, եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ։

8․ Փորձաքննության ընթացքում ստացվել են 16 դիմում-բողոքներ հանրագրի ձևով (շուրջ 1150 ստորագրութամբ՝ Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի բնակիչների անունից), որոնք ևս հիմք են հանդիսացել փորձաքննական եզրակացության կազմման համար։ Հանրագրում նշվում է, որ հանքավայրի տարածքը գտնվում է գյուղատնտեսական հողերի անմիջական հարևանությամբ և բաց հանքավայրի շահագործումը կարող է վնաս հասցնել և բնապահպանական ռիսկեր պարունակել ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ հարակից տարածքներում գյուղատնտեսական գործունեության համար, և բնակիչները դեմ են արտահայտվել տարածքում արդյունահանման աշխատանքների կատարմանը։ Բնակիչների և շահագրգիռ հանրության դժգոհությունն արտահայտվել է նաև 4-րդ հանրային քննարկման ընթացքում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա...
Աղբյուր` Panorama.am
08:51
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է
Հայաստանի տարածքում տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:00
Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ըստ Դուգինի՝ Հնդկաստանը կարող է լինել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հարթակ
Ռուս փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը կարծիք է հայտնել, որ շատ հետաքրքիր հարթակ է  ձևավորվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
21:27
Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ Տավուշի մարզպետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:04
Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, Նիկոլ Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի...
Աղբյուր` Panorama.am
20:28
ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:15
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ ՝ 215 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}