Ինչու Հայաստանում չհեռարձակվեցին Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցելույթները. ՀԸՖ-ի պարզաբանումը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, հղում տալով օլիմպիական խաղերում հավատարմագրված Sport Mediamax-ի պարզաբանմանը, արձգանքել է 1/8-րդ և ¼-րդ եզրափակիչներում Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցելույթները չհեռարձակելու փաստով մարզասերների վրդովմունքին.
«Հարգելի մարզասերներ, այստեղ հստակ գրված է ուղիղ եթեր և ամբողջական տեսանյութեր չհրապարակելու պատճառը։
ՀԸՖ-ն ևս իրավունք չունի տեսանկարահանել ամբողջ գոտեմարտը կամ, առավել ևս, ուղիղ միացում տալ։
Նույն վայրկյանին մեր տարիների աշխատանքը ջուրը կգնա, էջը կարգելափակվի, իսկ մեր հավատարմագրումներն էլ պարզապես կվերցնեն և կտուգանեն բոլորիս կազմակերպություններին։
Ձեր բոլոր պահանջները և բողոքները ներկայացրեք հեռարձակողին»։
Sport Mediamax-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի հետևորդներ։ Sport Mediamax-ն Օլիմպիական խաղերում հավատարմագրել է լրագրող և ֆոտոլրագրող։ Մենք վիդեոնկարահանման իրավունք չունենք, հետևաբար, չենք կարող տեսանյութեր տարածել մեր էջում։ Հայաստանում ՕԽ-ն հեռարձակելու իրավունք ունի միայն Հանրային հեռուստատեսությունը։ Խնդրում ենք, վերջինից էլ պահանջեք ցուցադրել մեր մարզիկների ելույթները և այլևս վիրավորական մեկնաբանություններ մի գրեք մեր հրապարակումների տակ»։
Հարակից հրապարակումներ`
- Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի ճապոնացի Նաո Կուսական
- Հայտնի է կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը
- Արթուր Ալեքսանյանը ուզբեկ մրցակցին հաղթեց 9։5 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ