Վարդան Ոսկանյան. Իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունը
«Աշխարհը սառել է Իրանի պատասխան վրիժառական գործողության սպասումից. անհանգստություններ, վախեր, գաղտնի բանակցություններ, անորոշություն և այլն»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։
Նրա խոսքով, իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունը՝ վստահ սեփական ուժերի և հնարավորությունների վրա՝ գիտակցելով, որ արդարության հետ որևէ աղերս չունեցող այս աշխարհում հարգում են ուժեղին և հաշվի նստում միայն նրա հետ։
«Ընդամենը 40 տարի առաջ սեփական նույնիսկ մեկ հրթիռ չունեցող այս հինավուրց պետությունն ու քաղաքակրթությունն այժմ հրթիռային գերտերություն է, գրեթե միջուկային տերություն, տարածաշրջանում և միգուցե նաև աշխարհում լավագույն արբանյակ ուժերի և կառույցների լայնածավալ ցանցի կառավարիչ։
Իրանը կարելի է սիրել, չսիրել կամ նույնիսկ ատել, բայց չհարգելն անհնարին է, ինչպես անհնարին է նրա վրիժառությունից չանհանգստանալը և խուսափելը»,-նշում է իրանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունն ուղղված է Արևմուտքին և Նիկոլ Փաշինյանին. Էդուրադ Շարմազանով
- Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար
- Շոյգուն մեկնել է Իրան
- Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, թե ով է կանգնած ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության հետևում
- Իսրայելը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու տարբերակը
- Իրանի անվտանգության, հետախուզության ծառայություններում մասայական ձերբակալություններ են
- Թեհրանում հրաժեշտ են տվել Հանիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան