2024 թվականին ամենացածր աշխատավարձ ստացել են Գեղարքունիքի և Շիրակի մարզերում
Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2024 թվականի հունվար-հունիսի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին տեղեկագրից պարզվում է, որ միջին ամսական աշխատավարձը կազմել է 276 889 դրամ, որից պետական հատվածում՝ 211 735, իսկ մասնավոր հատվածում՝ 302 828 դրամ։
Ամենաբարձր աշխատավարձը ստանում են Սյունիքի մարզում՝ 349 924 դրամ։ Հատկանշական է, որ 2023 թվականին այն ավելի բարձր էր՝ 366 044 դրամ։ Դրա փոխարեն Երևանում նախորդ տարվա համեմատ աշխատավարձը բարձրացել է 5.6 %-ով և կազմել է 309 877 դրամ՝ նախորդ տարվա 293 327 դրամի փոխարեն։
Ամենացածր միջին աշխատավարձը ստանում են Գեղարգունիքի և Շիրակի մարզերում՝ համապատասխանաբար՝ 141 849 և 148 926 դրամ միջին աշխատավարձով։ Վերջիններիս հաջորդում են Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերը ՝155 176 և 173 904 դրամ աշխատավարձով։
Հարակից հրապարակումներ`
- Խիստ մտահոգիչ է բանջարեղենի և մրգի շուկայում արձանագրված գնաճ. Տնտեսագետ
- Հուլիսին պանրի, կաթի, ձվի և տավարի մսի գներն աճել են․ վիճակագրական կոմիտե