ՌԴ-ՆԱՏՕ կալանավորների փոխանակման մասին տեղեկատվության Էմբարգոն խախտելու համար լրագրող է ազատվել աշխատանքից. WP
Bloomberg-ը աշխատանքից ազատել է առնվազն մեկ լրագրողի` բանտարկյալների փոխանակման գործարքի մասին լուրերի էմբարգոն խախտելու համար։ Այդ մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Մինչ այդ New York Times-ը հայտնել էր, որ Bloomberg գործակալությունը կարգապահական պատասխանատվության է ենթարկել նրանց, ովքեր խախտել են բանտարկյալների փոխանակման գործարքի մասին լուրերի էմբարգոն և ներողություն խնդրել մասնակիցներից:
«Առնվազն մեկ մարդ՝ Սպիտակ տան ավագ լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, որը նյութի գլխավոր հեղինակն էր, այլևս ընկերությունում չի աշխատում»,-գրում է թերթը։
Ջեյքոբսը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հոդվածի վրա աշխատել է խմբագիրների հետ։
«Ես երբեք չեմ արել որևէ բան, որը չի համապատասխանում վարչակազմի էմբարգոյին կամ որևէ մեկին վտանգի տակ է դնում», -ասել է նա: Ջեյքոբսը հավելել է, որ լրագրողները չեն վերջնական որոշում կայացնում, թե երբ է հրապարակվում նյութը և ինչպիսին պետք է լինի նրա վերնագիրը։
New York Magazine-ը, վկայակոչելով մի շարք աղբյուրների,, այդ թվում՝ Wall Street Journal-ին և այլ լրատվամիջոցների, հայտնում է, որ Bloomberg գործակալությունից դժգոհությունն ու զայրույթը առաջացրել է այն բանից հետո, երբ ՌԴ կալանավորված քաղաքացիների հետ ամերիկացիներ Փոլ Ուելանի և Էվան Գերշկովիչի փոխանակման մասին նյութերի վաղաժամ հրապարակվեցին։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը դիմավորել է փոխանակումից հետո ՌԴ վերադարձած ռուսներին
- Ռուսական ինքնաթիռը է թռել Թուրքիա՝ կալանավորների փոխանակման մասին տեղեկատվության ֆոնին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին