Դատարանը կրկին մերժեց Ռոման Երիցյանի եղբորը՝ Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Դատարանը կրկին մերժեց Ռոման Երիցյանի եղբորը, Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, որը քննչականն այս անգամ ներկայացրել էր իրավունքի և բարոյականության սկզբունքների արհամարհմամբ։
Նորից ուրախությամբ արձանագրում եմ, որ գրանցվեց Արամի հաղթանակը։
Այս երկրորդ միջնորդության ներկայացնելն արձանագրեց, որ քննչական կոմիտեն հրաժարվել է իր առաքելությունից ու ստանձնել է հակամարդկային արարքի պաշտպանությունը:
Ռոմանի հրապարակած տեսանյութում, որտեղ պարեկները ուղիղ խոշտանգման են ենթարկում Արամ Երիցյանին, հստակորեն հաստատվում է, որ առնվազն այդ երկու պարեկները տառապում են հակամարդկային հիվանդությամբ: Նրանք, իմ գնահառմամբ, մարդատյաց են»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են․ Մելիքյան
- Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են
- Փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել ոստիկանական բռնության ենթարկված արցախցուն. Ռուբեն Մելիքյան
- Պարեկները դաժան ծեծի են ենթարկել արցախցուն. Ահազանգում է փաստաբան եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան