Խմբովի վերածվել են կրկեսի. Սուրենյանց
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեծանիվ է քշում Վենեցիայում։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Նույնիսկ արդեն չգիտեմ՝ էս թեմայով ինչ գրեմ»,-նշում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա գրում է.
«Հեծանիվը շատերիս համար մանկության հուշ է կամ առողջ ապրելակերպի խորհրդանիշ, էս մարդիկ հետևողականորեն վարկաբեկեցին նաև հեծանիվը:
Բայց խնդիրն անգամ հեծանիվի մասին չէ:
Հեծանիվը, տվյալ դեպքում, դարձել է մի պատկեր, որը խորհրդանշում է մի ամբողջ իշխանության զրոյական պատկերացում պետության մասին:
Էս խումբը ժամանակին ծաղրում էր գեներալ Մանվելին, ով իբրև իր շրջապատին ստիպում է հեծանիվ քշել: Հիմա խմբովի վերածվել են կրկեսի, որտեղ բոլորը կրկնում են գլխավոր ծաղրածուի բոլոր շարժումները:
Վախենում եմ՝ մի օր էլ, հետևելով գլխավոր ծաղրածուին, Ֆեյսբուքում կամ Ինստագրամի իրենց էջերում տարածեն իրենց ինտիմ կյանքի վիդեոները»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը շարունակում է ներկայացնել իր եվրոպական հանգիստը
- Ալեն Սիմոնյանն ու մրջյունները
- Աննան էլ սկսեց հետաքրքրվել հեծանվով, կեցցե հեծանիվը. Նիկոլ Փաշինյան