Հորեղբայրը մանրամասներ է պատմել ալժիրցի բռնցքամարտիկի ծանր մանկությունից ու դժվարություններից
Փարիզի օլիպմիական խաղերում մինչև 64 կգ քաշային կարգում բռնցքամարտի կանանց մրցաշարի ալժիրցի Իման Խելիֆիի հորեղբայրը մանրամասներ է պատմել մարզիկի դժվար կյանքից ու ծանր մանկությունից։
BBC-ի փոխանցմամբ, հորեղբայրն ասել է՝ Խելիֆի կոշտ դաստիարակությունը նրան ուժ է տվել՝ հաղթահարելու այն հսկայական ճնշումը, որի տակ նա հայտնվել է ընթացիկ խաղերի ժամանակ:
Մարզիկի սպորտային տաղանդը հայտնաբերել է տեղի բռնցքամարտի մարզիչը, երբ նա տղաների հետ փողոցում ֆուտբոլ էր խաղում: Աղջիկը պղնձի ջարդոն էր հավաքում ու հանձնում, ստացած գումարով հոգում էր մարզման ծախսերը։
Սակայն նա շարունակում էր ենթարկվել քննադատությունների, ոտնձգությունների, քանի որ դեռևս այդ ժամանակ անսովոր էր, որ աղջիկը բռնցքամարտի մասնակցի։ Ճնշումները շարունակվեցին նույնիսկ այն ժամանակ, երբ նա Տիարեթ քաղաք։
«Ալժիցի բռնցքամարտիկի Օլիմպիական խաղերում ելույթները ստվերվել են գենդերային իրավունքի վերաբերյալ վեճերով, չնայած Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է, որ նա կին է և իրավունք ունի մասնակցել խաղերին։
Նրա հորեղբայրը՝ Ռաշիդ Ջաբեուրը, BBC-ին ասել է, որ «Իմանեն ծնվել է իգական սեռ, ապրել ինչպես իգական սեռի ներկայացուցիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսգենդեր մրցակցի դեմ պայքարից հրաժարված իտալուհին կհեռանա բռնցքամարտից
- Կին բռնցքամարտիկը հրաժարվել է մենամարտել՝ տրանսգենդեր մրցակցի մի քանի հարվածներից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան