Վրաստանի իշխող կուսակցությունը խոստացել է ընտրություններից հետո հետաքննել 2008 թվականի պատերազմի պատճառները
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմը համարում է նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության արկածը և մտադիր է հետաքննել այդ իրադարձությունները 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո։
«Ազգային շարժումը» բազմաթիվ հանցագործություններ է կատարել մեր երկրի ու ժողովրդի դեմ, բայց ամենամեծն ու ամենալուրջը 2008թվականին էր։ Մեր երկրի անշրջելի զարգացումն ու Վրաստանում երկարաժամկետ խաղաղության հաստատումն ապահովելու համար կարևոր է համապատասխան իրավական գնահատական տալ այս իրադարձություններին։ Մենք խոստանում ենք հասարակությանը, որ ընտրություններից հետո դա անպայման տեղի կունենա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։
2008 թվականի օգոստոսին վրաց-հարավօսական զինված հակամարտություն սկսվեց այն բանից հետո, երբ վրացական զորքերը փորձեցին վերահսկողություն հաստատել Ցխինվալի վրա։ Ռուսաստանը օգոստոսի 8-ին զորքեր մտցրեց՝ պաշտպանելու Ռուսաստանի քաղաքացիներին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող իր խաղաղապահներին, ինչի հետևանքով վրացական զորքերը նահանջեցին: 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կախա Գոգոլաշվիլի. Եթե Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձվեն, պետք չէ անդամակցել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին
- Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին
- Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին
- Մահափորձ է կատարվել Հարավային Օսեթիայի ներքին գործերի նախարարի վրա