Ինչ ազդեցություն կարող է թողնել աղտոտված հողը մարդու առողջության վրա
Բացօթյա տարածքներում ժամանակ անցկացնելիս մարդիկ կարող են ենթարկվել աղտոտված հողերի ազդեցությանը՝ մաշկի անմիջական շփման կամ փոշու մասնիկներ շնչելու միջոցով: Քաղաքային տարածքների հողերը, ինչպիսիք են զբոսայգիները և տնամերձ այգիները, աղտոտող նյութերի պահեստ են:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ, հողերի աղտոտվածության ազդեցության աստիճանը կարող է կախված լինել ինչպես եղանակային և հողային պայմաններից, այնպես էլ աղտոտման աղբյուրների հեռավորությունից:
Աղբյուրները ներառում են գյուղատնտեսական դաշտեր, որոնց վրա կարող են կիրառվել թունաքիմիկատներ, պարարտանյութեր, կեղտաջրեր և կեղտաջրերի տիղմ. և արդյունաբերական արտադրության, հանքարդյունաբերության և թափոնների կառավարման օբյեկտներ, որտեղ կարող են օգտագործվել կամ պահվել վտանգավոր նյութեր, ինչը կհանգեցնի օդի, ջրի և հողի աղտոտման:
Մարդիկ կարող են նաև անուղղակիորեն ենթարկվել հողի աղտոտվածության հետևանքներին՝ աղտոտված խմելու կամ լողանալու ջրի միջոցով: Նրանք կարող են նաև օգտագործել աղտոտված հողերում աճեցված սնունդ կամ կենանիներ, որոնք սնվում են աղտոտված կերերով:
Մարդկանց վրա հողի աղտոտվածության ազդեցության թեժ կետերից են աղտոտված վայրերը, որոշակի գյուղատնտեսական և քաղաքային հողերը և նախկինում հեղեղված հողերը:
Եվրոպայում գյուղատնտեսական հողի վերին շերտում կադմիումի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել, ինչը պայմանավորված է հիմնականում ֆոսֆատային պարարտանյութերի օգտագործմամբ:
Եվրոպական ինը երկրներում իրականացված հետազոտությունների համաձայն կադմիումի բարձր մակարդակներ՝ գիտափորձին մասնակցած չծխող մարդկանց մոտ (ծխողները սովորաբար ենթարկվում են կադմիումի ծխախոտի ծխի միջոցով), հայտնաբերվել են Ֆրանսիայում, Գերմանիայում և Լեհաստանում: Ընդ որում բուսակերների մոտ կադմիում պարունակության 35%-ով ավելի բարձր մակարդակ է դիտվում, ի տարբերություն ոչ բուսակերների: