Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է, որ եղբորը՝ Արամին կրկին ձերբակալել են։
«Դատարան ներկայացնելու նպատակով։ Կրկին քննարկվելու է խափանման միջոցի հարցը»,-մանրամասնել է Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ արացախցի փաստաբանն ահազանգել էր, որ պարեկային ծառայության աշխատակիցները բռնության են ենթարկել եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, արցունքաբեր գազ են փչել եղբոր աչքերին։
ՆԳՆ-ից ի պատասխան հայտնել էին՝ անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք։ Սրան ի պատասխան Ռոմեն Երիցյանը հրապարակեց տեսանյութ։
Արամ Երիցյանը ձերբակալվել էր, ինչից հետո նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Օգոստոսի 5-ին կայացած նիստում դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել էր Երիցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, իսկ ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ։
Հարակից հրապարակումներ`
- Բառի բուն իմաստով այն ջնջել են.Ռոման Երիցյանը՝ իր եղբորը ծեծի ենթարկելը փաստող տեսաձայնագրության մասին
- Արսեն Բաբայան. Հույս ունեմ՝ Արման Երիցյանի գործով իրական մեղավորները կենթարկվեն պատասխանատվության
- Դատարանը մերժեց պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը
- Հրապարակվել է Արամ Երիցյանի նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսաձայանգրությունը
- Արամ Երիցյանի կալանվորման հարցի քննությունը նշանակվել է վաղը
- Արցախցի փաստաբան. Այսօր նախաքննական մարմինը դիմելու է դատարան Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ
- Անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք. ՆԳՆ արձագանքը արցախցի փաստաբանի ահազանգին
- Պարեկները դաժան ծեծի են ենթարկել արցախցուն. Ահազանգում է փաստաբան եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան