ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը և նրա կինը Բրյուսելում զինված հարձակման են ենթարկվել
Երկուշաբթի կեսօրին Բրյուսելում կողոպտել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ջաֆար Հուսեյնզադեին և նրա կնոջը։ Այս մասին հայտնում է բելգիական Sudinfo լրատվական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարձակալած սկուտերով երկու կողոպտիչներ հարձակվել են դիվանագետի և նրա կնոջ վրա՝ ատրճանակի կոթով հարվածելով նրանց գլխին։
Հարձակման արդյունքում նրանցից խլել են երկու զույգ շքեղ Rolex ժամացույցներ՝ ընդհանուր 90 հազար եվրո արժողությամբ։
Տուժածները բուժզննման համար տեղափոխվել են հիվանդանոց։
Բրյուսելի դատախազությունը հաստատել է դեպքի հետաքննությունը, սակայն հրաժարվել է այլ մեկնաբանություններից:
Հարակից հրապարակումներ`
- Նիդեռլանդները կոչ է արել Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից
- Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
- NYT. Լեհաստանի և Գերմանիայի միջև հակամարտությունը խաթարում է միասնությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան