Գլոբալիստները հրաշալի տիրապետում են ցանկացած ապազգային գաղափար գայթակղիչ փաթեթավորմամբ ներկայացնելու արվեստին. Դանիելյան
«Գլոբալիստները հիմար չեն, նրանք հրաշալի տիրապետում են ցանկացած հակամարդկային, ապազգային գաղափար գայթակղիչ փաթեթավորմամբ ներկայացնելու բարդ արվեստին»,-գրում է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նա նշում է.
«Օրինակ, ինչպե՞ս հրապուրիչ դարձնել մարդկանց մարմնի մեջ կենսաչափական չիպ տեղադրելը, երբ համատարած ըմբոստանում են դրա դեմ։ Կարծում եք կվախեցնե՞ն կամ նյութական կախվածությո՞ւն կստեղծեն, դե դա պահեստային տարբերակ է։
Պարզապես առաջնահերթ կքարոզեն, որ դա նախատեսված է ոչ թե տոտալ վերահսկողության, այլ օրինակ՝ մարդու առողջությունը կատարյալ դարձնելու համար, մասնավորապես՝ իբր չիպը ամենավաղ շրջանում կհայտնաբերի քաղկեղի բջիջները և կահազանգի բուժհաստատությանը։
Ի դեպ, պատահական չէ, որ գլոբալիզմի արդի գաղափախոսները մի այլ կարգի են հետևում արհեստական բանականության զարգացումներին, համարելով այն մարդուն կախվածության մեջ վերցնելու անփոխարինելի գործիք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան