Իրար չպետք է ատենք և միմյանց կարծիքի նկատմամբ պետք է ունենանք հանդուրժողականություն․ Աբրահամ Գասպարյան
«Յուրաքանչյուր կարող է մի կերպ մտածել, վերլուծել,սակայն կա մեկ կետ, որտեղ ունենք ընդհանուր հայտարար և որից չպետք է հրաժարվել։ Դա այն համերաշխությունն է, միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը։ Բագրատ Սրբազանի ներկայությունը հայկական հասարակական, քաղաքական, սոցիալական երկնակամարում գալիս է ապացուցելու, որ մենք իրար չպետք է ատենք և միմյանց կարծիքի նկատմամբ պետք է ունենանք հանդուրժողականություն»,- այս մասին Դավիթաշեն վարչական շրջանում, որտեղ Բագրատ Սրբազանը հանդիպում է բնակիչների հետ, ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
Նրա խոսքով, եթե այս խումբը գնում է որևէ տեղ, աշխարհի որ անկյունում էլ լինի, ունի չորս բառ ՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։